Նախագահը շնորհավորել է Սուրեն Զոհրաբյանի տարեդարձը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2011 14:54

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի´ պարոն Զոհրաբյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր գիտական ու կազմակերպական փայլուն աշխատանքներով առաջ եք մղել նեյրովիրաբուժության Ձեր իսկ հիմնադրած հայկական դպրոցը և իրավամբ վայելում եք այդ դպրոցի ներկայացուցիչների հարգանքն ու երախտագիտությունը:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն և Ձեր գործի արդյունավետ շարունակում` հանուն մարդկանց առողջության և հանուն Հայաստանի գիտության զարգացման»:

Դիտվել է 1689 անգամ:
Print Friendly

Leave a Reply