1 օրում արձանագրվել է գողության 18 դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2011 14:44

Ապրիլի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 18 դեպքից՝ 7-ը, իսկ  խուլիգանության ու կողոպուտի 1-ական և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  2 և գողության 5 դեպք:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով  3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply