17-ամյա երիտասարդը տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2011 14:41

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գեւորգ Խ.-ն` տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների, շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk եւ akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը: Այնուհետեւ www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի «Հայտարարություններ» բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը:

Վերջիններս համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գեւորգ Խ.-ն որսալով այդ տվյալները` դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  Գեւորգ Խ.-ն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57»կոտրված» www.odnoklassniki.ru կայքի` տարբեր քաղաքացիներին պատկանող էջերի գաղտնաբառեր: Կատարվում է քննություն:

Դիտվել է 4148 անգամ:
Print Friendly

Leave a Reply