92–ամյա չինուհին դարձել է աշխարհի ամենատարեց մարդասպանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 14:03

Սիդնեյի 92–ամյա բնակչուհի Կլարա Տենն սպանել է իր 98–ամյա ամուսնուն՝ Չին Յան Տենին, որի հետ ապրել է շուրջ 70 տարի: Այս հանցագործությամբ Տենին դարձել է աշխարհի ամենատարեց կին–մարդասպանը։

Ինչպես գրում է Sun Herald պարբերականը, այս սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա մարտ ամսին. տարեց չինուհին փայտով հարվածել է ամուսնուն, այնուհետև՝ դանակահարել։

Անցյալ շաբաթ դատարանը Կլարային ճանաչել է հոգեպես անհավասարակշիռ և անմեղսունակ. կինը տառապել է ծերունական տկարամտությամբ ու վախեցել, որ ամուսինը կարող է թույն լցնել իր ուտելիքի մեջ։

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply