Ի՞նչ է բացահայտել ուսումնասիրությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2011 14:36

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում մարտի 26-ին կայացած Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների հանդիպումը վաղուց պատմություն է դարձել, սակայն այդ մասին խոսակցությունները չեն դադարում: Ուշագրավն այն է, որ  TNS ընկերության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խաղի հեռարձակման վարկանիշը ցածր է` 5,1 տոկոս: Ապրիլի 29-ին կայացած Կատար- Ռուսաստան խաղի  հեռարձակման վարկանիշը թեև ավելի ցածր` 1,9 տոկոս է եղել, սակայն վերջինս ընկերական բնույթ է կրել: Այժմ ենթադրություններ են արվում, որ հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպումն ընդհանրապես հետաքրքրություն չի ներկայացնի: Այդ առիթով Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն ֆուտբոլասերներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ և ատելությամբ չլցվել ազգային թիմի ֆուտբոլիստների նկատմամբ:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply