Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է բողոքի ցույցը ճնշելու կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 13:54

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստությունն է հայտնել երկրի ընդդիմադիր խմբերի՝ Բաքվի կենտրոնում ապրիլի 2–ին խաղաղ բողոքի ցույց անցկացնելու փորձերը կանխելու ուղղությամբ Ադրբեջանի կառավարության գործողությունների, ինչպես նաև նախքան նախատեսված միջոցառումը ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալելու առնչությամբ։ Այս մասին ասված էԱդրբեջանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել երկրի Սահմանադրությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերով, այդ թվում՝ ԵԱՀԿ պարտավորություններով ամրագրված մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը։

ԱՄՆ դեսպանությունը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձերբակալված ընդդիմադիրների համար կազմակերպել բաց ու թափանցիկ դատական լսումներ և նրանց համար ապահովել համապատասխան իրավաբանական խորհրդատվություն՝ «օրենքի տառին համաձայն»։

Ադրբեջանի ոստիկանության տվյալներով՝ ապրիլի 2-ի ցույցի ժամանակ 75 մարդ է ձերբակալվել: Ընդդիմության ղեկավարները պնդում են, որ ձերբակալվածների թիվը հասնում է 200-ի:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply