Արգելանքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2011 13:54

Մարզասերներին արգելվել է ապրիլի 29-ին Սլովակիայում մեկնարկելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ  խաղացողներին քաջալերելու համար դիմել վուվուզելների օգնությանը: Չի թույլատրվելու նաև այդ նպատակով օգտագործել թմբուկներ: Հիշեցնենք, որ վուվուզելները տարածում էին գտել հատկապես 2010-ին ՀԱՀ-ում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: Բայց եվրոպական երկրների մարզասերները և տարբեր թիմերի խաղացողները դժգոհել էին, որ այդ սարքերի ձայնը խանգարել է: Հետևանքը եղել էր այն, որ մի շարք ակումբներ, նաև ՈւԵՖԱ-ն արգելել են խաղերի ժանամակ վուվուզելների օգտագործել: Իսկ Սլովակիայում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ հանդիսականներին չի թույլատրվի իրենց հետ տրիբունաներ տանել նար հովանոցներ, ոտելիք, շշալցված զովացուցիչ ըմպելիքներ:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply