Ապրիլի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Բելգրադում է գտնվում պաշտոնական այցով Սերբիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2011 9:35

Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի այցելությունը Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը Սերբիա, Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Սերբիայի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության մասին: Հայաստանի արտգործնախարարն հավելեց, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցների քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես անդրադարձան Կովկասում եւ Բալկաններում առկա հիմնահարցերի շուրջ վերջին զարգացումներին:

Դիտվել է 2264 անգամ:
Print Friendly

Leave a Reply