Ծանրորդ Արթուր Բաբայանը` Հայաստանի գավաթակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2009 17:04

Օգոստոսի 12-ին Վանաձորում անցկացված ծանրամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունում հաղթող դարձավ վանաձորցի Արթուր Բաբայանը:
Մրցումների անցկացման ժամանակ ուճեղագույնը որոշվում է Սինգլերի աղյուսակով: Այս պարագայում կարևորվում էր ոչ միայն մարզիկի բարձացրած կիլոգրամները, այլև նրա անձնական քաշը: Կա համապատասխան սանադղակ, որի օգնությամբ էլ դասկարգում է կատարվում: Այնպես որ, իրար հետ մրցում են տարբեր քաշային կարգերի ներկայացուցիչները: 107 կգ կշռող Արթուր Բաբայանն էլ այս ցուցանիշով լավագունն էր՝ 408 (183+225) կգ: Վաստակելով 339 միավոր` նա շրջանցեց գյումրեցի Աղվան Մելիքյանին 365 (165+200) կգ և սևանցի Արամ Անդրիկյանին 361 (161+200) կգ: Երկուսն էլ 85 կգ քաշային են: Այս մարզիկները համապատասխանաբար հավաքեցին 336 և 335 միավոր: Մեր տիտղոսակիր ծանրորդներից մասնակցում էր միայն Տիգրան Մարտիրոսյանը (85 կգ), որը լավ չէր նախապատրաստվել և չարդարացրեց սպասելիքները:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply