Խորեն Գևորը կդառնա՞ չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 5, 2011 13:16
Մարտի 9-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի մարզապալատի ռինգում Խորեն Գևորն ուժերը կչափի WBO վարկածով միջին երկրորդ քաշային կարգի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Սկզբում նախատեսվում էր, որ վերջինս միավորիչ մրցամարտում կմրցի WBA վարկածով չեմպիոն Դմիտրի Սարտիսոնի հետ: Բայց Դմիտրին մի քանի օր առաջ վնասվածք է ստացել և հրաժարվել է հանդիպում անցկացնելուց: Իսկ Խորենը ապրիլի 16-ին պետք է ռինգում հանդիպեր միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Մեթյու Մակլինի հետ: Բայց այդ մրցամարտն էլ հետաձգվել էր: Հավելենք, որ Գևորը նախկինում երկու անգամ միջին քաշային կարգում, մեկ անգամ միջին երկրորդ քաշային կարգում փորձել է նվաճել չեմպիոնի տիտղոսը, բայց անհաջողության է մատնվել:






Facebook
Tweet This
Email This Post
