Սպիտակ հացը սպանում է ցանկությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 5, 2011 12:24

Գիտնականները նշել են մի քանի մթերքի անուն, որոնք նվազեցնում են լիբիդոն: Թվում է, թե այնպիսի անվնաս մթերք, ինչպիսին սպիտակ հացն է, ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ սեքսուալության վրա: Սակայն , ամերիկացի սեքսաբանները սպիտակ հացը կամ էլ հացամթերքն անվանում են լիբիդոյի նվազման հիմնական մեղավորը: Բանն այն է, որ սպիտակ հացը պարունակում է արագ կամ էլ դատարկ ածխաջրեր, որոնք արագորեն են ներծծվում ու “նստվածք” տալիս գոտկատեղում ու ազդրերին: Սննդի մեջ այդ ածխաջրերի առատությունը ոչ միայն ավելացնում է կգ-ները, այլև նվազեցնում սեքսուալ  հակումը: Սպիտակ հացի ածխաջրերը գիրացնում են ու զրկում այն էներգիայից, որն անհրաժեշտ է ակտիվ կյանքի, այդ թվում և` սեքսուալության  համար:  Ածխաջրերով հարուստ սնունդը ժամանակի ընթացքում  տղամարդկանց մոտ հանգեցնում է սեռական հորմոնների մշակման  նվազման: Գիտնականները համոզված են, որ սեքսուալ ակտիվության վերականգնման համար  կարելի է առանց դեղորայքի էլ յոլա գնալ. Դրա համար շատերին անհրաժեշտ է ընդամենը օրվա սննդաբաժնից հանել այն մթերքները, որոնք բարձրացնում են շաքարի մակարդակը: Բացի նշվածից, լիբիդոյին մեծ վնաս են հասցնում ոչ ալկոհոլային խմիչքները, որոնք պարունակում են խինին: Սեսուալության նվազմանը նպաստում են նաև ցավազրկող, զարկերակային ճնշումն իջեցնող, ջերմիջեցնող դեղորայքը, հակադեպրեսանտներն ու հակաբեղմնավորիչները:

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply