«Առավոտ». Վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է առանց թիկնազորի ու վարորդի
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 5, 2011 12:30
«Վարչապետ Տիգրան Սարգսյանին կիրակի օրը տեսել են Երեւանի փողոցներում` կնոջ եւ երեխաների հետ շրջելիս: Նա զրուցել է Սարյանի արձանի մոտ նկարներ վաճառող նկարիչների հետ, հետաքրքրվել ստեղծագործություններով: Անգամ գնել է դրանցից մի քանիսը, նվերներ ստացել:
«Ականատես ծանոթս պատմեց, որ բացի «գործնական հարաբերություններից», վարչապետը պարզապես զրուցել է մարդկանց հետ` նրանց հոգս եւ բանից, պատասխանել` «բա մեր վիճակը ոնց է լինելու» շարքի մեջ մտնող հարցերին: Այգուն հարակից տաքսիստներին զարմացրել է հատկապես այն փաստը, որ վարչապետն առանց թիկնազորի է եղել: Շուրջ 45 րոպե զրուցելուց հետո Տիգարն Սարգսյանը նստել է մեքենանան եւ հեռացել:
Մեքենան վարել է վարչապետը»,-գրում է «Առավոտ»-ը:








Facebook
Tweet This
Email This Post
