Եգիպտական մումիաներին անմխիթար ախտորոշում են տվել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 5, 2011 11:54
Եգիպտական փարավոններն ու ազնվականության ներկայացուցիչները տառապել են աթերոսկլերոզով ու սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով: Այսպիսի եզրակացության են կատարել հետազոտողները մումիաների ուսումնասիրության արդյունքում: Մթա 1981-ից մինչև մթ 340 թ. թվագրվող 52 մումիայի տոմոգրաֆիական հետազոտությամբ պարզվել է , որ դրանցից 45%-ի մոտ ակնհայտ սիրտ-անոթային հիվանդություններ են եղել: Նրանց 20%-ը մահացել է մինչև 40 տարեկանը, իսկ 60%-ը մահվան պահին եղել է 60 տարեկանից փոքր:
Աթերոսկլերոզի հիմնական նախադրյալներից են` ավելորդ քաշը, յուղոտ սնունդը, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունն ու ծխելը: Շատ կարևոր է ժառանգականությունը: Հին Եգիպտոսի բնակիչներն ակտիվ ու առողջ կյանքով էին ապրում, դրա պատճառով էլ հետազոտողները կարծում են, որ սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածության պատճառը մեկ այլ, դեռևս անհայտ գործոն է:






Facebook
Tweet This
Email This Post
