Նախկին դատախազին դատապարտել են 13 տարվա ազատազրկման` բռնաբարության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 11:34

Խաբարովսկի շրջանի Նանայական մարզի դատախազի նախկին տեղակալ Վիկտոր Բասովին դատապարտել են 13 տարվա ազտազարկման` սեքսուալ բնույթի արարքների ու բռնաբարության համար:

Պարզվել է, որ 2009-ի դեկտեմբերին նա խաբեությամբ  երկու 15-ամյա աղջիկների է նստեցրել սեփական ավտոմեքենան ու նրանց հետ սեքսուալ բնույթի արարքներ կատարել: Հետո էլ սպառնալիքներով նրանց ստիպել  է մեքենան նստեցնել իրենց հասակակցին: Պաշտոնյան  երեքին էլ իր բնակարան է տարել ու բռնաբարել: Դեկտեմբերի 7-ին աղջիկների բողոքի հիման վրա գործ է հարուցվել: Սակայն դատախազ Վիտալի Կապլունովը նույն օրը կարգադրել է փակել գործը: Դատախազությունում  համարել  են, որ աղջիկներն իրենց կամքով են հարաբերության մեջ մտել , այդ պատճառով էլ Բասովին  կարող են մեղադրել միայն անչափահասների նկատմաբ անբարո արարքների համար: Երեք օր անց, սակայն,  Կապլունովն աշխատանքից ազատել է Բասովին, ու գործը փակելու վերաբերյալ որոշումը չեղյալ  է հայտարարվել:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply