ԱՄՆ ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ԿՀՎ-ի հաջորդ ղեկավարի անունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2011 11:17
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի հրամանատար Դեվիդ Պետրեուսը կարող է դառնալ ԿՀՎ-ի հաջորդ տնօրենը: Ներկայումս նրա թեկնածությունը լրջորեն քննարկվում է : Այժմ ԿՀՎ-ն գլխավորում է Լեոն Պանետտը, ով, որոշ տվյալների համաձայն, կարող է դառնալ պաշտպանության հաջորդ նախարարը: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը 2010 պատրաստվում էր թոշակի անցնել, սակայն այդ քայլը հետաձգեց մեկ տարով: Գեյթսի հավանական իրավահաջորդ էին համարում նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով, սակայն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ միտք չունի այդ պաշտոնում իր թեկնածությունը դնել:






Facebook
Tweet This
Email This Post
