Մայքլ Ջեքսոնին հուշարձան կանգեցնելու հակառակորդներին դժոխք են ճանապարհել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 5, 2011 11:02

«Ֆուլհեմ»  անգլիական ֆուտբոլային ակումբի տերը` միլարդատեր Մոհամմեդ ալ-Ֆայեդը (Դոդի ալ-Ֆայեդի
հայրը) դժգոհություն է հայտնել այն փաստի առիթով, որ իրեն պատկանող  ֆուտբոլային թիմի երկրպագուները հանդես են եկել մարզադաշտի մոտ Մայքլ Ջեքսոնին հուշարձան կանգնեցնելու դեմ: Արձանը որը պատկերում  է պոպ երաժշտության թագավորին, տեղադրվել է «Քրեյվն Քոթեջ» մարզադաշտից փոքր-ինչ հեռու:  Ակումբի երկրպագուներից շատերը բացասական  են արտահայտվել   հուշարձանի  տեղադրման կապակցությամբ: Նրանք Մայքլի արձանի տեղի ընտրությունն անտրամաբանական են համարում, ասելով,  որ նա  կյանքում ընդամենը մեկ անգամ է եղել «Ֆուլհեմ» –ի խաղին. «Դա ախր ծիծաղելի է: Ի՞նչ կապ ունի արձանը ֆուտբոլի հետ»,- ասել է թիմի երկրպագուներից մեկը:

Մոհամմեդ ալ-Ֆայեդն էլ ասել է, որ չի ցանկանում, որ իրեն պատկանող ֆուտբոլային ակումբին երկրպագեն այնպիսի մարդիկ, ում դուր չի գալիս գաղափարը. «Մեզ հարկավոր չեն այնպիսի  բութ երկրպագուներ, որոնք չգիտեն , թե ինչ անգին նվեր է աշխարհին տվել Մայքլը, նրանք կարող են դժոխք ուղևորվել»,- ասել է բիզնսմենը:

Դիտվել է 1626 անգամ:
Print Friendly

Leave a Reply