Սմբատ Զորավար փողոցում մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2011 11:00

Ապրիլի 4-ին՝ժամը 10.41-ին,  ահա­զանգ է ստացվել, որ Վայոց ձորում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ում (Վայք քաղաքի հարակից տարածք) ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Մ.Հովհաննիսյանին պատկանող  «ՎԱԶ-2107» մակնիշի 07 ՕԼ 031 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն` ամբողջությամբ:

Ապրիլի 5-ին՝ ժամը  04.09-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սմբատ Զորավար փողոցի թիվ 22 տան բակում:  Դեպքի վայր են մեկնել երկու մար­տա­կան հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.38-ին, մարվել`04.43-ին:  Ամբողջությամբ այրվել է Խ.Հարությունյանին պատկանող «Մերսեդես-Ե 230»  մակնիշի 20 ՍՏ 078 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply