Հաիթիի նախագահական ընտրություններում հաղթել է երգիչ Միշել Մարթելլին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 10:35

Նախնական արդյունքների համաձայն, Հաիթիում նախագահական ընտրություններում հաղթել է Միշել Մարթելին: Նրան աջակցել է ընտրողների 67,57 %-ը: Նրա հակառակորդուհին` նախկինում երկրի առաջին լեդի Միրլանդ Մանիգան ստացել է ձայների 31,74 %-ը: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն միայն ապրիլի 16-ին:

Ի ի սկզբանե  Մարտելին չպետք է մասնակցեր ընտրություններին: 2010-ին կայացած  պաշտոնական ընտրությունների առաջին փուլի ժամանակ ձայների առավելությամբ  երկրորդ փուլ դուրս եկավ Ժյուդ Սելեստենը, ով համարվում է  պետության գործող առաջնորդ Ռենե Պրեվալի հետնորդը: Սակայն,  դրանից հետո դժգոհության ալիք բարձրացավ: Հանրապետության բնակչությունը պահանջեց, որ երկրորդ փուլ անցնի Մարտելլին: Հետաքրքրական է, որ  Մարտելին Հաիթիում ճանաչված երաժիշտ է:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply