ՄԱԿ-ի` Կոնգոյում վթարված ինքնաթիռում 32 մարդ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 10:08

Կոնգոյում  ՄԱԿ-ի առաքելության ինքնաթիռի վթարից 32 մարդ է զոհվել:  Մեկին հաջողվել է կենդանի մնալ: ՄԱԿ-ը ոչ մի այլ մանրամասն չի հրապարակում: Ավիավթարի մասին առաջին տեղեկություններում նշվում էր, որ ինքնաթիռում 32 մարդ է, ենթադրաբար` ՄԱԿ-ի աշխատակիցներ և խաղաղապահներ: Ինքնաթիռը պատկանել է վրացական Airzena ավիաընկերությանը: Ինչպես հայտնել է վրացական հեռուստաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռը վերջերս է տեխզննում անցել ու եղել է նորմալ տեխնիկական վիճակում: Նույն աղբյուրը հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, վատ եղանակային պայմաններն են դարձել վթարի պատճառ: ՄԱԿ-ի առաքելության նպատակը`  երկրի խաղաղ բնակչության պաշտպանությունն է, այստեղ 1998-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply