«Ֆուկուսիմա-1»–ի ռադիոակտիվ ջուրը ծովն են լցնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2011 9:44
TEPCO ընկերությունը ապրիլի 5-ին սկսել է ռադիոակտիվ ջուրը ծովը լցնելու գործընթացը: Ընդհանուր առմամբ, ԱԷԿ-ից ծովը կլցվի 11,5 հազար տ ջուր: Գործողությունը կտևի մոտավորապես 2 օր: Ռադիոակտիվ ջուրը ծովը լցնելու անհրաժեշտությունն ընկերությունը բացատրում է նրանով, որ ջրամբարում տեղ են ազատում ավելի կեղտոտ` ռադիոակտիվ իզոտոպներով աղտոտված ջրի համար, որը դուրս է թափանցում վնասված երկրորդ ռեակտորից: «Այս քայլն անհրաժեշտ է մասշտաբային ռադիոակտիվ աղտոտվածությունից խուսափելու նպատակով: Մենք ջուրը ծովն ենք լցնում ու դրա համար շատ ցավում ենք»,-հայտնել է Ճապոնիայի նախարարների գրասենյակի գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն: Ընդ որում, նա ընդգծել է, որ փորձագետների կարծիքով, աղտոտված ջուրը ծովի էկոհամակարգին չի վնասի:






Facebook
Tweet This
Email This Post
