Լիբիայի իշխանությունները պատրաստ են գնալ բարեփոխումների ճանապարհով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 9:25

Լիբիական իշխանությունները պատրաստ են ընտրություններ անցկացնել ու քաղաքական համակարգը
բարեփոխել: Իսկ թե կմնա  Մուամար Քադաֆին երկրի ղեկավար, թե ոչ` կորոշի ժողովուրդը: Այսպիսի հայտարարությամբ պետական հեռուստատեսության եթերում  հանդես է  եկել  կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը:

Նա հայտարարեց նաև, որ միայն  Քադաֆին «կարող է ղեկավարել  երկրում որոշակի  ժողովրդավարական բարեփոխումները»: Իբրահիմը նշեց նաև, որ Տրիպոլիում «զղջում են» Իտալիայի` ապստամբներին աջակցելու որոշման համար: Նախօրեին պաշտոնական Հռոմը` Փարիզից հետո, Լիբիայի   օրինական իշխանություն է ճանաչել  Ազգային անցումային խորհուրդը:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply