«Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 18:59
ՀՀ Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» ալբոմըՙ հրատարակված 2010-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով («Տիգրան Մեծ» հրատ.):
Պատկերագիրքը ամբողջացնում է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի տարածքում, աշխարհի բոլոր մայրցամաքների բազմաթիվ երկրներում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողները:
Ալբոմը ամբողջությամբ պատկերային էՙ առանց տեքստային մեկնաբանությունների, երկլեզվյաՙ հայերեն, անգլերեն նախաբանը հեղինակել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Բոլոր լուսանկարները մակագրված են ըստ հուշակոթողների աշխարհագրական վայրի, տեղադրման տարեթվի, հեղինակի եւ բարեգործ-հովանավորի անվան հիշատակության: Ալբոմի ձեւավորումըՙ Արամ Ուռուտյանի:






Facebook
Tweet This
Email This Post
