Լիբանանում անցկացվում է «Հայ թատրոնի ամիս» ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 4, 2011 17:58

Ապրիլի 2-ին Լիբանանում Հայաստանի դեսպանություն են այցելել «Հայ թատրոնի ամիս» ծրագրի շրջանակներում  Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության հրավերով  Բեյրութում գտնվող Համազգային պետական թատրոնի դերասանները՝ տնօրեն Վարդան Մկրտչյանի գլխավորությամբ: Դեսպան Աշոտ Քոչարյանը ջերմորեն ողջունել է  հյուրերին եւ ընդգծել հայաստանյան թատրոնի ներկայացուցիչների  Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված հյուրախաղերի կարեւորությունը: Նա համոզմումք  է հայտնել, որ հայկական թատրոնի ներկայացումներն էլ  ավելի են ամրապնդում եւ խորացնում  Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը:

Համազգային պետական թատրոնի դերասանները ապրիլի 1-3-ը լիբանանահայ հանդիսատեսին են ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին»,  Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» եւ Էդվարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումները: Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ եւ արժանացել բարձր գնահատանքի:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply