Լիբանանի Տրիպոլի քաղաքում ռումբ է պայթել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 13, 2009 16:27
Այսօր Լիբանանի հյուսիսում` Տրիպոլիում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Մարդաշատ փողոցի պայթյունի պատճառով մի քանի մարդ վիրավորվել է, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Պայթյունը տեղի է ունեցել սունիական և ալավիտական թաղամասերի հատման մասում: Միջկրոնական բախումներից խուսափելու համար դեպքի վայր են ժամանել զինվորական ջոկատներ` շրջափակելով պայթյունի վայրի մոտակա փողոցները:
Անցած տարի Տրիպոլիում տեղի ունեցած բռնություններին զոհ դարձավ 49 մարդ, մոտ 300-ը վիրավորվեց:






Facebook
Tweet This
Email This Post
