Կոչ «Տաշիր-2011» մրցանակակիրներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 4, 2011 17:10
«Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխությունից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջ է եկել մի նախաձեռնություն, որով կոչ է արվում մրցանակաբաշխությանը բնակարան նվեր ստացած հայ աստղերին այն նվիրաբերել կարիքավոր և անօթևան ընտանիքներին:
Նման կոչ է տարածել նաև «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, որում ասվում է.
««Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած մեծարգո մրցանակակիր արվեստագետներ.
հավատացեք մենք այս կոչը անում ենք ոչ միայն աղետի գոտու երկու տասնամյակ ի վեր խարխուլ և խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթևան ընտանիքների շահերից ելնելով, այլ նաև հանուն Ձեր իսկ հեղինակության:
Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենք բուռն վրդովմունք է առաջացրել Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե Դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը:
Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հրաժարվեք այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթևան ընտանիքներին:
Հավատացեք. Բնակարաններից հրաժարվելու պարագայում Դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով:
Ձեր այդ քայլ հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից և անհարգի նվիրատվություններց»:





Facebook
Tweet This