Հագուստի խանութներում Twitter ելքի հնարավորությամբ հայելիներ են տեղադրվելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 16:20
Լոնդոնի հագուստի խանութներում հայտնվել են գաջեթներ, որոնք հնարավորություն են տալիս խորհրդակցել Twitter-ի ու Facebook –ի ընկերների հետ` առանց հանդերձարանից դուրս գալու: Tweet Mirror գաջեթը մշակել է հոլանդական Nedap ընկերությունը: Այն հայելի է` ներսարված HD տեսախցիկով, որը գնորդին հնարավորություն է տալիս հանդերձարանում լուսանկարվել ու այն տեղադրել Twitter-ում կամ Facebook-ում: Պատասխան մեկնաբանություններն ընկերներն ուղարկում են SMS-ով: Tweet Mirror –ից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր սոցիալական ցանցերում չունեն պրոֆիլներ: Գնորդն ինքը կարող է հանդերձարանում տարբեր դիրքերով լուսանկարվել ու դիտել հագուստը:






Facebook
Tweet This
Email This Post
