Սիրող հավաքորդը «գտել է» Սեզանի առաջին կտավը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 4, 2011 15:49

Բրիտանական թերթերի մշակույթի բաժինները կրկին  հուզմունք են ապրում. իրենց հայրենակիցը գտել է Սեզանի կտավներից մեկը, որը կարող է նկարչի ամենավաղ աշխատանքներից մեկը լինել: Մասնագետները կարծես թե արդեն համոզվել են, որ կտավը նկարչի ձեռքի աշխատանքն է ու արդեն խոսում են այն մասին, որ  միլիոնների «հոտ է գալիս»: Ոմն բրիտանացի, որ ցանկություն է հայտնել անհայտ մնալ, մի քանի տարի առաջ  Նորթհեմփթոնի հնաոճ իրերի խանութում նկատել է կտավը: Ավելի ճիշտ` նրան գրավել է ոչ այնքան կտավը, որքան ոսկեզօծ շրջանակը: Նա կտավի համար վճարել է  100 ֆունտ, բերել է տուն, խորդանոցում դրել ու մոռացել դրա մասին: 2010-ին հիշելով ձեռքբերման մասին, կրկին հանել է այն ու ուսումնասիրել: Հանկարծ անանուն երջանիկը կտավի անկյունում կարդացել է «Պոլ Սեզան»: Նա համեմատել է նկարչի ստորագրությունը   ալբոմներում տեղ գտած կտավների ստորագրության հետ ու նմանություն գտել  դրանց մեջ:

Ստորագրությունից բացի կտավը նաև թվագրված է` 1854թ: Սեզանը ծնվել է 1839-ին, իսկ 1854-ին նա ընդամենը 15 տարեկան է եղել ու սովորել է  Բուրբոնի քոլեջում` Էմիլ Զոլայի հետ: Դա նշանակում է, որ կտավն ապագա պոստիմպրեսիոնիստի ամենավաղ ստեղծագործությունն է ու դրանով կտավի արժեքն աստղաբաշխական է դառնում:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply