4 օրում գողության 48 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 25-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2011 14:36

Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման  1 և կողոպուտի 2 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը, գողության 48 դեպքից՝ 25-ը, իսկ խարդախության 9 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 4,  կողոպուտի՝ 1 և գողության 10  դեպք:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` անցած չորս օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply