80-ամյա կինը իր բնակարանում ընկել է ու կոտրվածք ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | ապրիլի 4, 2011 14:16

Ապրիլի 2-ին ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի  1Ա շենքի թիվ 18 բնակարանի բնակիչ 1931թ. ծնված Օլգա Խռոյանը ընկել է, ստացել է կոնքի   կոտրվածք և հետագա բժշկական օգնություն ստանալու նպատակով անհրաժեշտ է նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ծանր քաշը`(մոտ 120կգ) տեղի ուժերով տուժածին  իջեցնելը դարձրել է անհնար և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ  Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկ-փրկարարների կողմից կոտրվածքը ֆիքսվել է, այնուհետև տուժածը փրկարարների կողմից տեղափոխվել է պատգարակի վրա, իջեցվել է 10-րդ հարկից և հանձնվել  շտապ օգնության աշխատակիցներին:

Դիտվել է 889 անգամ:

Leave a Reply