Դրոյի փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 14:13
Ապրիլի 2-ին ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 37 տան մոտ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ Փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2110» մակնիշի 24ՏԼ384 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք, իսկ ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Լեփսուսի 6-րդ փողոցի թիվ 23 շենքի բնակիչ 1989թ. ծնված Սարգիս Շահնազարյանը և ուղևոր, նույն շենքի բնակիչ 1990թ.ծնված Գոռ Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ շտապ օգնության բրիգադի ժամանելը Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Ժամը 03.10-ին Երևան քաղաքի «1-04» ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը վերացվել է:
Ժամը 04.30-ին Գ. Ղազարյանը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ս. Շահնազարյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
