Հրդեհներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2011 14:08

Ապրիլի 1-ին ժամը 12.54-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում գտնվող Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել` 13.20-ին:  Այրվել է խոտածածկ տարածք` 1000 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 14.00-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Քարաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 15.10-ին:  Այրվել են Ա. Ռշտունյանին պատկանող անաստագոմի տանիքը` 2 քմ. մակերեսով, կից փայտյա շինության տանիքը`6 քմ. մակերեսով և 10 հակ անասնակեր:  Հրշեջ-փրկարարների ուժերով անասնագոմից անվնաս դուրս են բերվել 2 խոշոր եղջերավոր անասուն:

Նույն օրը ժամը 14.59-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 145 հասցեում գտնվող «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել` 16.00-ին:  Այրվել է խոտածածկ տարածք` 8 հա մակերեսով:

Նույն օրը ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ար­ցա­խի պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի հարակից տարածքում:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել` 15.46-ին:  Այրվել են թփեր և խոտածածկ տարածք` 2 հա մակերեսով:

Նույն օրը ժամը 19.44-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին փակուղու հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել Մեղրի քաղաքի մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժ.19:57-ին, մարվել` 20.05-ին:  Այրվել է խոտածածկ տարածք` 1200 քմ. մակերեսով:

Ապրիլի 2-ին ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Այգաբաց գյուղի 14-րդ փողոցի թիվ 5 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին, մարվել` 19.10-ին:  Այրվել է Յ.Խաչատրյանի տան բակում  կուտակած 90 հակ ծղոտ:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply