Շոտլանդիան ազատ կարձակի՞ 259 մարդու կյանք խլած լիբիացի ահաբեկչին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 16:25

lybiaԼիբիայի Անվտանգության ծառայության նախկին սպա Աբդուլ Բասեթ Միքրահին, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել Շոտլանդիայի Լոկերբի քաղաքում 1988 թ. ամերիկյան «Պան-Ամ» ընկերությանը պատկանող օդանավի պայթեցման համար, ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի շոտլանդական դատարանի որոշմամբ:

Թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը, այնուամենայնիվ ասել է, որ հարցը վերաբերում է Շոտլանդիային և դատավորների հայեցողությանը: Դատապարտյալի պաշտպանները դիմել էին երկրի գլխավոր դատախազին՝ խնդրելով մարդասիրական քայլ ցուցաբերել և ազատ արձակել 57-ամյա Միքրահիին, ով տառապում է շագանակագեղձի ուռուցքով:

Միքրահին 1988 թ. մեկ այլ համաքաղաքացու հետ պայթեցրել էր ամերիկյան ինքնաթիռը, որի հետևանքով օդանավի մեջ գտնվող բոլոր 259 ուղևորները զոհվել էին: Զոհվածներից 189-ը ամերիկացիներ էին:  Լիբիան յուրաքանչյուր ամերիկացի զոհվածի ընտանիքին փոխհատուցեց 10 մլն դոլար՝ փոխարենը Վաշինգտոնը վերացրեց Տրիպոլիի նկատմամբ տնտեսական շրջափակումը, որը կիրառվել էր օդանավի պայթյունից անմիջապես հետո:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply