Վերելակ է ընկել. 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 13:59
Ապրիլի 1-ին ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Երևան քաղաքի Քանաքեռի շրջանցիկ թունելի թիվ 43/2 հասցեում գտնվող «Զու-Զու» ՍՊԸ-ի սուրճի արտադրամասի շենքի վերելակի մոտ 3-3,5 մ բարձրությունից ընկնելու հետևանքով վերելակում գտնվող աշխատակիցներ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ 1984թ. ծնված Դիաննա Վիրաբյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 73-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ 1979թ. ծնված Նարինե Ավագյանը և 1965թ. ծնված Կարինե Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
