Քադաֆիի որդիներն առաջարկում են հորն իշխանությունից հեռացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2011 13:25

Մուամար Քադաֆիի որդիներից երկուսը ելույթ են ունեցել` ներկայացնելով  Լիբիայի`  կառավարման ժողովրդական ձևին անցնելու իրենց ծրագրերը: Ընդ որում, նրանք իրենց հորն  իշխանական այդ նոր համակարգում  դեր չեն նախատեսում:

Նախաձեռնությունը կարող է  դեմ առնել գոյություն ունեցող այն հակասություններին, որոնք առկա են գնդապետի 7 որդիների միջև. եթե Սեֆ ալ-Իսլամն ու Սաադին արևմտյան օրինակով   տնտեսական ու քաղաքական փոփոխությունների կողմն են հակված , ապա Համիսն ու Մուաթասիմ Բիլյախը խիստ  քաղաքականության կողմնակից են:

Լիբիայի ապստամբները  երկրում  արմատական իշխանափոխության  կողմնակից  են: Այդուհանդերձ, նույնիսկ 68-ամյա Քադաֆին էլ է պատրաստ հետևելու այդ պլանին: Իշխանությունը խաղաղ հանձնելու առաջարկությունը խոսում է այն մասին, որ  Քադաֆին, հնարավոր է,  զգացել է 2 շաբաթ տևած  դաշնակիցների օդային հարվածների ճնշումը, ինչը լրջորեն խարխլել է  նրա առավելությունն  ապստամբների նկատմամբ` տեխնիկայի առումով:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply