Կոմայի մեջ գտնվող կինը ծննդաբերել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 12:55
21-ամյա Լինն Գանելը առողջ աղջիկ է ունեցել, չնայած ինքը գտնվում է կոմայի մեջ:
Անցյալ աշնանը, երբ կինը հղի էր, հյուրանոցի ողջ անձնակազմին, որտեղ նա էր աշխատում, պատվաստեցին խոզագրիպի դեմ: Հայտնի է, որ գրիպի այս տարատեսակը վտանգավոր է հատկապես հղիների ու երեխաների համար: Սակայն, Լին, պատճառաբանելով հղիությունը` հրաժարվեց պատվաստվել ու, հետևանքները երկար սպասեցնել չտվեցին: Որոշ ժամանակ անց կինը վատ զգաց ու դիմեց բժշկի, սակայն հիվանդությունը գնալով սրվում էր և այնքան արագընթաց, որ բժիշկները մահվան ելքից խուսափելու նպատակով նրան անհապաղ արհեստական կոմայի մեջ գցեցին : Մինչ օրս կինը գտնվում է կոմայի մեջ:
Աղջիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով` ժամկետից 12 շաբաթ շուտ: Երեխային խնամում է տատիկը ու սպասում, որ երբևէ իր դուստրը դուրս կգա կոմայից:






Facebook
Tweet This
Email This Post
