Աղբյուրակ ջրամբարում 52-ամյա տղամարդ է խեղդվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 13:48
Ապրիլի 1-ին ժամը ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Հրազդան քաղաքում գտնվող Աղբյուրակ ջրամբարն է ընկել քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 09.45-ին փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 44-րդ շենքի թիվ 66 բնակարանի բնակիչ 1959թ.ծնված Ռաֆիկ Մանուչարյանի դին և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
