Մեկնարկում է աշխարհում առաջին օնլայն-կինոփառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 13, 2009 16:21

cinema8_logo1Նյու Յորքի կինոակադեմիայի և Մեծ Բրիտանիայի PutItOn.com պորտալի ջանքերով այսուհետ կինոստուգատեսներ Կլինեն նաև ինտերնետում:

«Մեր պորտալը և մեր փառատոնը նպատակ են դնում կինոարվեստը ներկայացնելու միաժամանակ գլոբալ և հանրամատչելի ձևաչափով, որպեսզի չգնահատված տաղանդներն անչափ լայն լսարան ստանան»,- «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել Է մտահղացման համահիմնադիր Մաքս Ֆրեյզերը:

Մինչև 2009 թ. նոյեմբերի 26-ը  PutItOn.com կայքում ընդունվում են հայտեր. ցանկացած անձ աշխարհի ցանկացած երկրից կարող Է հաղթանակի հավակնել «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն դերասանական աշխատանք» անվանակարգերում:

Եզրափակչի մասնակիցները կորոշվեն ինտերնետ-քվեարկությամբ, որը կտևի մինչև դեկտեմբերի 17-ը, որից հետո հանձնաժողովը Մաքս Ֆրեյզերի նախագաությամբ կընտրի հաղթողներին և հունվարի 7-ին կհրապարակի իր որոշումը:

Լավագույն ֆիլմերի հեղինակները կստանան Նյու Յորքի կինոակադեմիայում ուսման կրթաթոշակ և 5 հազար դոլար, իսկ նրանց, ովքեր բոլոր երեք անվանակարգերում կզբաղեցնեն երկրորդ տեղը, բաժին կհասնի թվային տեսախցիկ:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply