Ջերմուկի շախմատի «Գրան պրի» մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ Լևոն Արոնյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2009 16:18

Գատա Կամսկի

Չորրորդ տուրում մեր շախատիստի մրցակիցը ամերիկացի Գատա Կամսկին էր: Սպիտակներով խաղացող Արոնյանը հակառակորդին ստիպեց անձնատուր լինել 41-րդ քայլին: Վլադիմիր Հակոբյանի և Ռուստամ Կասիմջանովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Խաղաղ արդյունք գրանցվեց նաև Էթյեն Բաքրո-Պավել էլյանով, Դմիտրի Յակովենկո-Բորիս Գելֆանդ, Էռնեստո Ինարկիև-Իվան Չեպարինով պարտիան: Արոնյանը վաստակաել է 3 միավոր և Պետեր Լեկոյի հետ միասին գլխավորում է աղյուսակը:

Հունգարացի գրոսմայստերը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Վասիլի Իվանչուկն էլ սպիտակներով հաղթեց Եվգենի Ալեքասեևին:

Այսպիսով,երկու առաջատարներից կեսական «քայլով» ետ են մնում Իվանչուկը և Չեպարինովը: Հակոբյանն ունի 2 միավոր: 5-րդ տուրում մեր երկու շախմատիստներն էլ խաղալու են սևերով: Արոնյանի մրցակիցն է Կասիմջանովը, Հակոբյանի՝ Գելֆանդը:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply