Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 4, 2011 12:47

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ  թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 960 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 960 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 377 399 557 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8031 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.9732 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել են 8 դիլեր:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply