Ծննդատնից դուրս է գրվել` ուրիշի երեխան գրկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2011 11:57

Ռումինիայի ծննդատներից մեկում մի տհաճ դեպք է գրանցվել. ծննդկանը դուրս է գրվել երեխայի հետ ու տուն հասնելուն պես  հայտնաբերել, որ իր աղջկա փոխարեն տղա է տուն տարել:

Ինչպես կինն է պատմում, դուրս գրվելիս դայակներն իրեն են հանձնել հագցրած երեխային: Մայրական սիրտը ամենևին էլ չի հուշել, որ երեխան իրենը չէ: Երբ   տանը երեխայի շորիկները հանել են` տակաշորերը փոխելու, պարզվել է, որ երեխան տղա է: Ծննդատանը թյուրիմացությունը պատճառաբանել են երեխաների ազգանունների նմանությամբ. աղջկա ազգանունը` Զախարիուց է, իսկ տղայինը` Զախարիա: Բացի այդ, նրանք սայլակում կողք կողքի են պառկած եղել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, սակայն, հետաքրքիր է, եթե երկուսն էլ աղջիկ լինեին, ինչ էր լինելու հետագայում:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply