Արազին հաջողությունն ուղեկից էր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2011 12:30

Ֆուտբոլի Հայստանի ազգային հավաքականը  էլ ավելի կուժեղանա, եթե թիմի կազմը համալրի բարձրակարգ նոր խաղացող: Այդ առումով հույսեր են կապում Ամստերդամի «Այաքսի» կազմում հանդես եկող Արազ Օզբիլիսի հետ: Վերջինս ցանկանում է առաջին հերթին խաղալ Հոլանդիայի հավաքականում, սակայն չի բացառվում, որ նախընտրի նաև մեր երկրի ընտրանին: Արազը հայտավորված չէր «Այաքսի» մեկնարկային կազմում, երբ Հոլանդիայի առաջնության 29-րդ տուրում նրա թիմը մրցում էր «Հերակլեսի» հետ: Հայ ֆուտբոլիստը, փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին, տասը րոպե անց գրավեց մրցակցի դարպասը: Նրա թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հոլանդիայի առաջնությունում «Այաքսը»  վաստակած 58 միավորով ընթանում է 3-րդ տեղում:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply