Օգտակար նախաճաշ. թոփ-10

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 4, 2011 11:39

Երևի թե ոչ մեկի համար  նորություն չէ, որ ամենաօգտակարն առավոտյան ձվածեղն է: Այս պարզ ուտեստի դրական հատկանիշներից է այն, որ դիետիկ սնունդ է, պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, միկրոէլեմենտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու մտավոր ունակությունների վրա:

Իսկ բրիտանացիները կարծում են, որ գերազանց է առավոտյան մեկ աման ապուրը: Չէ որ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող ուտելիքները հագեցնում են օրգանիզմը ու  երկար ժամանակով վանում քաղցի զգացումը: Այդ պատճառով էլ, բրիտանացիները խորհուրդ են տալիս` նախաճաշին ապուր ուտել, որը շուտ է հագեցնում, բայցև քիչ կալորիաներ է պարունակում: 1.Առավոտյան ախորժակը կարելի է բավարարել նաև յոգուրտով (որը նույնպես ցածր կալորիականություն ունի), խորոված կարտոֆիլով կամ էլ ընդեղենով: Իսկ եթե առավոտյան չեք ուզում ապուր ու ձու ուտել, ապա կարող եք վարսակաձավարի շիլա ուտել նուշով ու մեղրով: Բոլոր բաղադրիչները հարուստ են պրոտեինով ու սննդարար նյութերով:

2.Չոր նախաճաշ է համարվում մյուսլին, որը կարելի է կաթով , յոգուրտով ու հատապտուղներով  համադրել:

3.Ձվածեղ կամ օմլետ կանաչիով ու բանջարեղենով: Սա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր սիրում են առավոտյան պինդ ուտել:

4. Կամ կարելի է վարսակաձավարը, յոգուրտը, հատապտուղները միասին հարել բլենդերում, ավելացնել 2 թ.գդալ վուշի ձեթ:

5.Մրգային աղցան` կիտրոնի հյութով ու յոգուրտով: Ցանկալի է օգտագործել նարինջ, դդում, խնձոր, տանձ ու բանան:

6.Թեփով հաց, հազարի տերև, հավի միս, ոչ յուղոտ պանիր:

7.Կաթնաշոռ ու մրգեր (ցիտրուսային), հատապտուղ և խնձոր:

8. Հնդկաձավար` կաթով, որը  բուսական ծագման սպիտակուցի ու օրգանիզմին  խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտների խտացում է:

9. Ավոկադոյի աղցան. անհրաժեշտ է կտրատել 1-2 պտուղ, ավելացնել խաշած ձու և քերած պանիր:

10. ½ բանանի, 1/3 խնձորի և մեկ ճ.գդալ վարսակաձավարի խառնուրդ. այս նախաճաշը ցանկալի է խառնել մածունով կամ կեֆիրով:

Դիտվել է 3669 անգամ:
Print Friendly

Leave a Reply