ԼՂՀ նախագահն այցելել է Մարտակերտի շրջան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2011 12:34

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ և  քննարկել առկա խնդիրները: Նախագահն ընդգծել է այս գյուղի զարգացման անհրաժեշտությունը` և սահմանամերձ գոտու զարգացման, և  հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հայրենադարձության խթանման տեսանկյունից:

Երկրի ղեկավարը եղել է նաեւ Մատաղիս բնակավայրում եւ Թրղե գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինհրապարակներում եւ ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը կարեւորել է այդ օբյեկտների նշանակությունը  հանրապետության կյանքում` որպես Արցախի էներգետիկ անվտանգության կարեւոր բաղադրամաս:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Այցի ընթացքում Սահակյանին  ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply