Աշխարհի բնակչությունը մոտենում է 7 միլիարդի շեմին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 15:48

population2011 թ. աշխարհի բնակչության թիվը կհատի 7 միլիարդի սահմանը. նման կանխատեսում է արել Վաշինգտոնում գործող «Աշխարհի բնակչության տվյալների կազմակերպությունը»: Ըստ կազմակերպության հրապարակած տեղեկագրի՝ 1999 թ. աշխարհի բնակչության թիվը եղել է 6 միլիարդ, սակայն 12 տարի անց աշխարհը «ծանրաբեռնվելու է» ևս մեկ միլիարդով:

Կազմակերպության ղեկավար Բիլ Պոթզի խոսքով՝ աճի ցուցանիշերն աննախադեպ են հատկապես աղքատ երկրներում, որտեղ, հակառակ իշխանությունների կողմից սահմանված խոչընդոտներին, բնակչության թիվն աճում է. «Նիգերում, օրինակ, յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 7.4 երեխա: Հակառակ պատկերն էլ Թայվանում է՝ յուրաքանչյուր կնոջ 1 երեխա»,- ասել է նա: Կազմակերպության մասնագետները կանխատեսում են, որ Ուգանդան 2050 թ.  իր բնակչության թվաքանակով գերազանցելու է Կանադայի նման պետությանը:

Դիտվել է 1678 անգամ:
Print Friendly

Leave a Reply