Կամչատկայի հրաբուխը վտանգավոր է ինքնաթիռների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2011 10:43

Կամչատկայի Կիզիմեն հրաբուխը լուրջ վտանգ է ներկայացնում  օդագնացության համար, հայտնել են ՌԳԱ-ի  երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում: Նրանց տվյալներով, հրաբուխը մթնոլորտ է արտանետել մի քանի  մոխրասյուն: Դրանցից ամենաբարձրը հասել է 5 կմ –ի: Ինքնաթիռի շարժիչի մեջ հայտնվելու դեպքում  այդ մոխիրը կարող է ավիավթարի պատճառ դառնալ:  Ներկայումս օդային ուղերթերը պետք կատարվեն շրջանցելով հրաբուխը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Կիզիմը մոտակա բնակավայրերի համար վտանգավոր չէ, հայտնել են երկրաֆիզիկական ծառայությունից:

Հրաբխի  ակտիվությունը սկսվել է  2011-ի հունվարից: Որոշ շրջաններում մոխրի հաստությունը 1 մմ  է հասել: «Интерфакс»-ը նշում է , որ հրաբխային մոխիրը վնաս է առողջությանը,  սակայն հավելում է նաև, որ  մոխիրը պարարտացնում է հողը, բարձրացնում կարտոֆիլի, գազարի ու մյուս արմատապտուղների բերքատվությունը:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply