ԼՂՀ նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց եւ Ակնաղբյուր գյուղեր
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 10:49
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց եւ Ակնաղբյուր գյուղեր:
Ավետարանոց գյուղում Սահակյանը ծանոթացել է «Տեխնովուդ» ՍՊԸ-ի նորաբաց փայտամշակման գործարանի աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ ղեկավարը հանդիպում է ունեցել Ավետարանոցի եւ Ակնաղբյուրի ձորակի բնակիչների եւ համայնքների ղեկավարների հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ Ավետարանոցը հանդիսանում է Արցախի կայացած համայնքներից մեկը, որը միշտ կարեւոր դերակատարություն է ունեցել մեր երկրի պատմության մեջ: Միեւնույն ժամանակ, եւ Ավետարանոց, եւ Ակնաղբյուր գյուղերում կան խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված լուծում կենտրոնական, շրջանային եւ տեղական կառավարման մարմինների կողմից: Նախագահն առանձնակի կարեւորություն է տվել տեղերում նախաձեռնողական մոտեցումների ցուցաբերմանը եւ աշխատանքների ակտիվացմանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ այցի ընթացքում Սահակյանին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
