Արձանագրվել է ավելի քան 1500 կրակոց:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 4, 2011 3:39

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1500 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 31-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply