Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 3, 2011 23:58
Դորտմունդում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումների վերջին օրը 96 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը: Նա վճռական գոտեմարտի երկու մրցափուլում էլ 0:1 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Տիմոֆեյ Զինչենկոյին: Այդուհանդերձ, 20-ամյա գյումրեցի ըմբիշի համար սա մեծ նվաճում է:
60 կգ քաշային Վահան Ջուհարյանը պայքարը դադարեցրեց 1/8-րդ եզրափակիչում: Մեծ էին սպասելիքները Եվրոպայի նախկին չեմպիոն, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանից, սակայն այս անգամ նա էլ չարդարացրեց իրեն: Արսենը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովին: Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1-ակական ոսկե և արծաթե, 2 բրոնզե մեդալ:






Facebook
Tweet This
Email This Post
