Առավելությունը չվերածվեց գոլի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 3, 2011 19:41
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի այսօր կայացած խաղում, թեև «Միկան» առավելություն ուներ «Բանանցի» նկատմամբ, սակայն այն գոլի չվերածվեց: Կողմերի դարպասները մնացին անառիկ`0:0: Իսկ ահա, «Իմպուլսը» հնարավորությունը բաց չթողեց և հյուրընկալելիս հաղթեց «Արարատին»` 2:0: Վաստակած 7 միավորով աղյուսակը գլխավորում է «Ուլիսը»` 7 միավոր: Ապա հաջորդում են`«Գանձասարը» (5), «Միկան » (5), «Փյունիկը» (4), «Շիրակը» (4), «Իմպուլսը» (3), «Բանանցը» (2), «Արարատը» (1):
Տեխնիկական արդյունքներ
«Միկա»-«Բանանց»` 0:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Իմպուլս»-«Արարատ»` 2:0 (1:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Հովհաննես Գոհարյան, 45, Զավեն Բադոյան, 72






Facebook
Tweet This
Email This Post
