Գորիսում կառուցվում է սրտաբանական հիվանդանոց

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2009 15:45

armenianfund«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիսում կառուցում է սրտաբանական հիվանդանոց, որը կգործի որպես Երևանի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ:

Այն նախատեսված է Հայաստանի հարավային շրջաններից և Արցախից օրական 20 ամբուլատոր և 16 ստացիոնար հիվանդ սպասարկելու համար: Ծրագիրը ֆինանսավորում է հիմնադրամի` Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա»առողջապահության միությունը և Բյուշ Դյու-Ռոն հարավային նահանգը: Գումարի զգալի մասը հատկացվում է ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանի կտակից:

«Արմենպրեսը» գրում է, որ ներկայումս ընթանում են կաթսայատան, ջրամբարի, ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Նորակառույցի շնորհիվ  հիվանդը կկարողանա Երևան հասնելու փոխարեն բժշկական օգնություն ստանալ այստեղ, որտեղ կապահովվի որակյալ և մատչելի բուժսպասարկում:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply